Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վատ աշխատանքի համար պետբյուջեից պարգևատրվել են ավելի քան 56 միլիոն դրամով
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, նրան հարցնելով, թե հոկտեմբերի 21-ի դրությամբ պետական բյուջեից որքա՞ն գումարով են պարգևատրվել Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները։ Մարզպետարանից պատասխանել են․ «Հոկտեմբերի 21-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 56․045 հազար դրամի պարգևավճարներ»։ Աշխատանքային ո՞ր նվաճումների, ձեռքբերումների համար են պարգևատրվել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետի աշխատակազմի աշխատողները։ Նիկոլ Փաշինյանը արտերկրից նոր վարկեր է վերցնում, որ վատ աշխատող պետական պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանի»։
