«Արձանագրենք, որ ՀՀ փաստացի ղեկավարը մոտ 3 ժամ ասուլիս է անցկացնում, խոսում է ամեն ինչից՝ էլ թիմակիցների կոռուպցիան արդարացնելուց, էլ Ալիևի հետ եղբայրությունից, էլ Ռուսաստանից ու Ուկրաինայից, նույնիսկ իր դեմ թողարկված ֆիլմը գովազդեց, բայց
1. Ոչ մի տառ չխոսեց անմարդկային պայմաններում իր իշխանության ապաշնորհության հետևանքով այրված 15 զինծառայողներից

2. Իր իշխանության բերած անտերության հետևանքով «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհված և տուժած քաղաքացիներից
3. Իր իշխանության դավաճանության-ապաշնորհության հետևանքով Բաքվի բերդերում անմարդկային տանջանքների միջով անցնող հայ ռազմագերիներից
4. Իր դավաճան-ապաշնորհ իշխանության բերած պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր անտուն մնացած մեր հայրենակիցներից

5. Իր դավաճան-ապաշնորհ իշխանության թեթև ձեռամբ ՊՆ նախկին շենքից վտարված և անտուն մնացած 159 ընտանիքից:
Սրա առաջնահերթությունները՝ թուրքի հետ ախպերությունը, իր մասին ֆիլմն ու ամեն գնով Արցախը Ադրբեջանի կազմ խցկելն է…
Սա՛ է դավաճանն իր ողջ էությամբ». գրել է Հայկ Աթոյանը: