ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության խմբի ղեկավար Մկրտիչ Հարությունյանը՝Մգրոն, ապրեց ու գործեց հետախույզի կարգախոսին հավատարիմ՝ վասն հայրենյաց՝ առանց փառքի իրավունքի: «Զինուժ»-ը ռեպորտաժ է պատրաստել ՀՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, մայոր Մկրտիչ Հարությունյանի մասին:
Մայոր Հարությունյանը քաջի մահով ընկել է ապրիլի 11-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս:
«Իր տեսակն ուրիշ էր, միշտ ամեն առավոտ ժպտալով գալիս էր, փորձում էր բոլորի մեջ դրական էմոցիւա մտցներ»,- պատմում է մարտական ընկերը:
Զինվորական միջավայրում Մկրտիչին Մգրո էին կոչում նրա հայրենի՝ Սասունի բարբառով, դա նաեւ նրա մարտական ծածկանուն էր:

Ծառայությունը Մկրտիչի համար գոյության իմաստ էր, նա տիրապետում էր բացառիկ մարտավարական հնարքների, նաեւ անձամբ էր մարտավարություններ մշակում եւ սովորեցնում իր խմբի տղաներին, նա հրամանատար էր, ում հետեւից գնում էին: Հայրենիքի համար բոլոր վտանգավոր պահերին նա առաջնագծում էր, ամենաբարդ ու վտանգավոր հատվածներում՝ 2016, 2020 թվականների պատերազմների ամենաթեժ հատվածներում է կռվել:
«Ասում էր՝ մենք պարտք ունենք տալու, այն, ինչ-որ կորցրել ենք, հետ պետք է բերենք: Դա մեր կյանքի նպատակն է»,- պատմում է մարտական ընկերը:
Մանրամասները՝ տեսանյութում: