Sun. Sep 7th, 2025

Հանրապետության տարածքում մայիսի 12-ին` գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում, 13-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-16-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը` ևս 4-5 ասիճանով։

Երևանում մայիսի 12-ի երեկոյան ժամերից, 13-15-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում մայիսի 12-ին՝

🌖 Ցերեկ +26 +28
🌗 Երեկո +17 +19
🌘 Գիշեր +12 +14