Fri. Sep 12th, 2025

Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով  զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը Սիսիանից էր: NEWS.am-ի տեղեկություններով նրա զորացրվելուն 35 օր էր մնացել:

NEWS.am-ի հետ զրույցում Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանի օգնականն ասաց, որ համայնքապետն այցելել է զոհվածի տուն, հայրը շատ ծանր վիճակում է, ոչինչ չի կարողացել հայտնել: Էդգարն ապրում էր հոր հետ: 

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով  զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.):