Էս ամեն ինչը ինչի՞ պիտի հենց ինձ հետ կատարվեր, էն էլ ծննդիս օրը: Բա լավ, մարդ ինչքան անխիղճ պիտի լինի: Ես ոգևորված պատրաստվեմ, մերոնց կանչեմ, զուգվեմ, զարդարվեմ, սպասեմ մարդուս, պարզվի մարդս զբաղվածա ուրիշ բաներով:

Հենց ծննդիս օրը իմացա, որ մարդս սիրած ունի, դավաճանումա ինձ ու հենց ծննդիս օրը ինձ թողել, գնացել էր սիրածի մոտ: Զանգում էի մարդուս, որ տեսնեմ ուրա, խի չի գալիս, հենց էդ նագլի սիրածը, որ կպած ուզում էր մեզ բաժաներ, պատասխանեց առանց ամաչելու: Ասումա մարդդ զբաղվածա, ծնունդդ առանց իրա նշի: Անջատեցի, գնացի սկեսուրիս ամեն ինչ պատմեցի:

Ուշ իրիկուն մարդս բարեհաճեց գա տուն, հենց մտավ սկեսուրս գնաց դեմը, վեշերը շպրտեց վրան, ասեց ես տղա չունեմ, գնա խելք հավաքի, նոր կգաս, ընտանիք ունես, բայց աչքդ ուրիշների վրայա: