Sun. Jul 13th, 2025

Սկեսրայրս գողական դեմք ա, սաղ կյանք բազառների մեջ ա, մի քանի անգամ նստած հելածա ա։ Սկեսուրս դրա դարդից գնաց էն աշխարհը, գիտեք` ինչ օրեր ա քաշել դրա ձեռքը։ Պատկերացրեք ինչ դեմքերի հետ ա ինքը տալիս առնում, հանցագործեր են մեծ մասը, վտանգավոր դեմքեր, որոնց տեսնելուց անգամ ես եմ սարսափում։

Ամուսինս շատ նորմալ մարդ ա, չի բռնել հոր ճանապարհը, բայց հերը ոնց հասկանում եմ փորձումա իրա թոռանը տանի իրա հետքերով։ Տղես յոթ տարեկան ա ու արդեն պապու ճանապարհն ա բռնում։ Պապու հետ գնումա բազառների, վատ բառերա օգտագործում ու պապը հպարտանում աիրա արածներով։

Ծնունդին բերել էր երեխուս ատրճանակ էր նվիրել, էտ որ տեսա, ասեցի չհամարձակվես երեխուս կյանքը կործանես, ես երեխա չեմ ունեցել, որ դու հանցագործ սարքես երեխուս։ Մարդուս ասեցի չհամարձակվեք էտ տաք երեխուս ձեռքը, հակառակ դեպքում ես քաղմասի ձեռը կտամ հորդ ու մի վայրկյան անգամ չեմ փոշմանի արածիս համար։ Իմ երեխու կյանքը ավելի կարևոր ա քան քո հոր ճակատագիրը, նա կորած մարդա, իրա համար բերդերում անցկացնելը դարձել ա սովորական մի բան։