Wed. Nov 20th, 2024

Սկեսրայրս լավ մարդ ա, բայց շատ փնթի ա: Գնում ա գոմերում, դաշտերում իրա գործերն անում ա, հետո գալիս ա առանց լվացվելու, տենց կեղտոտ շորերով էրեխուն գրկում ա ու սկսում ա պաչել:

Մի էրկու անգամ ձեն չհանեցի, բայց տեսա, որ տենց չի լինի, հազար ու մի ինֆեկցիա կա, էրեխեն էլ հլը շատ փոքր ա:

Տենց էրեկ չդիմացա, խոսացի, ասեցի, որ մի գրկի էլի տենց կեղտոտ շորերով, արի, լողացի, փոխվի, նոր ինչքան ուզում ես գրկի ու սիրի էրեխուն: Վայ տենայիք ոնց վատ զգաց ինձ, էրեխուն պռտեց վրես, ինքը գնաց, հետո տղուն էր բողոքել, ասել էր՝ կնիկդ ասում ա էրեխուն մի սիրի:

Մարդս էլ էկավ, հետս կռիվ արեց: Մի խոսքով մի հատ մեծ պատմություն էղավ: Հիմա էրեխուն ոչ մոտիկ ա գալիս, ոչ էլ սիրում ա, ինադ ա անում: