Thu. Jul 17th, 2025

Մենք ամուսնանալուց հետո ապրում ենք սկեսուրիս ու սկեսրայրիս հետ մի հարկի տակ: Սկեսուրիս հետ ահավոր բարդ ա ու մի կերպ եմ յոլա գնում:

Արդեն երեք էրեխա ունեմ, մարդս էլ ամբողջ օրը քիթ ու բերանի վրա աշխատում ա, որ կարանանք էտ էրեխեքին պահենք, մենք էլ դե ապրենք, որովհետև ամեն բան ահավոր թանկացել ա:

Էն օրը իմացա, որ նորից հղի եմ ու սկեսուրիս ասեցի էտ մասին, ինքն էլ ֆռաց, ասեց՝ ուղեղդ բա ո՞ւր էր, որ նորից հղիացել ես, սրանց հազիվ ենք պահում: նենց վատ զգացի ինձ, բայց բան չասեցի:

Մարդուս ասեցի, ասում ա՝ դե հա ճիշտ ա ասում մաման, էս երեքին հազիվ ենք պահում: Ու գիտե՞ք հետո ինձ մեր ու տղա ինչ ասեցին, որ էս մի էրեխեն որ ունենամ, գնամ հերանցս տունը մնամ մի որոշ ժամանակ, թող էս մեկի ծախսերն էլ իրանք հոգան: Պատկերացնո՞ւմ եք:

Ոնց որ էտ էրեխուն հերանցս տնից եմ բերել, որ հիմա էլ պետք ա տանեմ, որ մերոնք պահեն: