Sun. Jul 13th, 2025

Սկեսուրս ընդհանրապես խիղճ չունի։ Ես չեմ դժգոհում իմ կյանքից ու կենտրոնացած եմ միայն իմ փոքրիկ ընտանիքի բարեկեցության ապահովումով, բայց դե նրա արածն ախր արած չէ։

Բանն այն է, որ երբ իմացավ, որ հղի եմ, իսկ նրա աղջիկը երեք տարի է, ինչ երեխա ունենալ չի կարողանում, սկսեց շատ վատ տրամադրվել իմ նկատմամբ։

Անընդհատ ասում է, որ հղիությունը հիվանդություն չի, ու սկսել է շատ ծանր գործեր տալ։ Ամուսնուս չեմ ասում, որ մոր հանդեպ չլարվի, բայց զգում եմ, որ ինքնազգացողությունս գնալով վատանում է։ Հենց հիմա էլ հատակն եմ չոքեչոք լվանում ու մտածում եմ՝ լավ, ի՞նչ անեմ, որ համ մերժեմ, համ էլ չնեղացնեմ։

Ի վերջո մի հարկի տակ ենք ապրում, չեմ ուզում տանս մեծ կռիվ լինի, բայց ախր չեմ էլ կարողանում դիմանալ էս ծանրաբեռնվածությանը։ Էն օրն էլ ասեց՝ դոշակները պետք ա քանդեմ։ Օգնեցի, քանդեց, ասում ա՝ աղջիկ ջան, դե արի նստի, բրդերը չփխի։
Ես էլ արեցի՝ ամոթից դրդված, բայց սե՞նց կվարվի մարդը մարդու հետ։