Wed. May 7th, 2025

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, որտեղ նախատեսված է հերթական հանդիպումը քաղաքացիների հետ։

Մինչ հանդիպման մեկնարկը լրագրողները մի քանի հարցեր ուղղեցին Սրբազանին։Մասնավորապես, թե ի՞նչ է սպասվում սեպտեմբեր ամսին։

«Ինչ խոսել ենք, ինչ ճանապարհ անցել ենք, դրա վերատեսությունն է։ Սա պայքար է, մարաթոն, շարժում, կունենա և՛ վերելք, և՛ վայրէջք։ Շատերը կբացակայեն,  շատերն էլ՝ կներգրավվեն»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է Սրբազանի առողջությունը, քանի որ հայտնի էր դարձել, որ նա եղել է Իզմիրյան ԲԿ-ում։

«Լավ եմ, շատ լավ»,- ասաց նա։

Անդրադառնալով, այն ասեկոսեներին, թե Սրբազանն աչք ունի Կաթողիկոսի աթոռին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց․ «Ես գիտեմ, որ անբարոյականությունը որոշակի իմաստով լավ չափանիշ է դարձել մեր կյանքում, հատկապես, այսպես կոչված , իշխանության և նեռի գլխավորությամբ սնվող աղբյուրների համար։ Բնականաբար անբարոյականությամբ սնվող մարմինը չի կարող բարոյականության մասին խոսել։ Երկուշաբթի օրը ես հանդիպել եմ Վեհափառին, հեռաձայնով շնորհավորել եմ իր տարեդարձը, իր օրհնությունն եմ հայցել»։