Mon. Aug 25th, 2025

«Սա Երևանի Հյուսիսային ավտոկայարանն է, այսօր եմ լուսանկարել։Պետական ո՞ր բարձր պաշտոնյան է հասարակական տրանսպորտով երթևեկում, որ տեսնի ավտոկայարանի ծակ տանիքը։

Դիլիջանի ավտոկայարանի տարածքը վարձակալությամբ են տվել, այնտեղ մթերային խանութ, սննդի կետ է գործում, Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքում հագուստի խանութներ են, այդ տարածքների վարձակալության գումարներով ինչո՞ւ Հյուսիսային ավտոկայարանի տանիքի ծակը չեն փակում։Այսպես Հայաստանում զբոսաշրջություն են զարգացնում». գրել է Ոսկան Սարգսյանը: