Մի քանի աիմսի է ինչ հարս եմ եկել կիսուրիս տուն, ու իրենց ապրելակերպը միշտ տարօրինակա եղել իմ համար: Իմ հորական տանը մենք շատ ջերմ ու ընկերական ենք եղել հարևանների հետ ու ես այդպես եմ սովոր, որ պետք միմյանց գոնե բարևել, էլ չեմ ասում օգնության հասնել անհրաժեշտ պահի: Բայց կիսուրենց շենքում ամեն ինչ այլ է:

Երբ մի քանի անգամ բարևեցի մեր դիմացի հարևանին տուն մտնելուց առանց բարևիս արձագանքելու նենց արագ դուռը փակեց մնացի շիվար: Կիսուրս էլ որ հարցնում եմ ինչի չեք շփվում հարևաններով միշտ խուսափում էր պատասխանից ու ասում որ լավ մարդիկ չեն, փնթի են և ուրիշ նման բաներ:
Մի օր էլ սովորականի պես տուն էի գալիս աշխատանքից ու խանութից բավականին գնումներ էի արել, մուտք մտնելուց զգացի, որ բակում կանգնած հարևանները սկսեցին քչփչալ հետևիցս ու ամոթանք տալ: Չէի հասկանում ինչա կատարվում ու լիֆտի մոտ նրանից մեկի հարսին ետսա, չդիմացա հարցրի ինչի են բոլոր տենց վատ տրամադրված ինձ, էտ աղջիկն էլ նենց բան ասեց տոպրակները ձեռիցս ընգան:

Դու մի ասա կիսուրս խնդիրներ ունի ու նոպաների ժամանակ գողությունա անում: Մի քանի անգամ բռնել են իրեն հարևանների տանից իրեր գողանալուց ու հիմա ոչ մեկ հետը չի շփվում: Սարսափած տուն մտա ու միջանքում կիսուրիս պայուսակն էր դրված, գրպանում էլ ինչ-որ ոսկյա զարդեր էին, որ հաստատ մերը չէին: Սիրտս կանգնումա, արդեն վախենում եմ էտ կնոջից, բա որ մի օր էլ նենց բռնվի դատվի:
