Tue. Jul 22nd, 2025

Աշխարհում հայերին վերաբերող հարցերը լուծելու ամենամեծ գործիքակազմը ունի ՀՀ կառավարությունը, դա պարտականություն է, ոչ թե իրավունք, բայց փաստացի այսօր 120 հազար արցախահայեր ցեղասպանության առաջ են, բայց ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում:

Այս մասին կառավարության շենքի դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Եթե իշխանությունը շարունակում է մեղադրել բոլորին, ապա իշխանությունն իրեն ինչի համար է պետք, պարգևավճար ստանալու»,-ասաց նա: