Tue. Sep 2nd, 2025

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, գրում է gazeta.ru-ն:

Ըստ Պալտովի՝  բացման որոշումը կայացվել է Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների շրջանակում։

Պալտովի խոսքով՝ հյուպատոսության բացումը կանցկացվի պարզեցված և արագացված ռեժիմով։

«Որոշվել է մարդկանց ուղարկել այնտեղ, որպեսզի նրանք սկսեն աշխատել այնտեղ և նպաստեն ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանմանը, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր այս տարածաշրջանի անվտանգությանը»,- եզրափակել է դիվանագետը։