«Ամիսներ շարունակ ահազանգ եմ ստանում այն մասին, որ տղաները պոստեր բարձրանալուց տանից կամ սնունդ կամ գումար են ուզում պոստերի համար սնունդ գնելու ։
Իմանալով, որ գոնե սնունդը կարգին է ու դրա խնդիրը չկա, մտածում էի պարզապես ծնողների դժգուհություն է , բայց չէ …
Պարզվում է, որ տղաների սնունդը զորամասում այլ է, իսկ պոստերում ՊՆ ֊ի որոշմամբ միայն չոր պահածոներ են, չոր սնունդ, այն էլ ըստ ծնողների ուտելու չէ, զինվորները չեն ուտում` խուսափելով խնդիրներից(չոր կերի հետևանքները բոլորս գիտենք, մասնավորապես իրենց պայմաններում ) ուստի զինվորները ստիպված հավելյալ մթերք են տանում իրենց հետ։

Ուշագրավն այն է, որ պնդում են, թե ՊՆ այս մասին շատ լավ տեղեկացված է և խոստացել են հարցը կարգավորել, սակայն հարցի կարգավորումը մնացել է հեռախոսազանգի արանքում։
ՌՈ֊ն ամեն անգամ, երբ որևէ կարիքի համար հրապարակում եմ անում, անմիջապես զանգահարում է, իսկ ահա այս հարցով կզբաղվի արդյո՞ք և կպարզի ՊՆ ֊ից, թե ինչու պատշաճ սնունդ չի հասնում դիրքեր, դա չգիտեմ ։ Կասպասեմ ։

Ասածս ի՞նչ է, ու դուք եք Հա ասում զինվորը ոչնչի կարիք չունի՞ ։ Լու՞րջ։ Զինվորն ամեն ինչի կարիք ունի, իսկ առաջնահերթությունը դա մարդավարի զինվելու և մարտական պատրաստություն անցնելու։
Բարի լույս, մինչև երեկո կսպասեմ ՀՀ Պաշտպանության Նախարարություն ֊ն արձագանքին և հարցի արագ կարգավորմանը։
Կարևոր է նաև խնդրի տարածումը, հարգելի լրագրողներ»։