Մի խումբ վարորդներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանում՝ դժգոհելով ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ որոշումից։
«Պատճառաբանությունը, թե պարեկները գիշերով չեն տեսնում վարորդն ամրակապված է, թե ոչ՝ պատրվակ է ժողովրդին տուգանելու համար։ Փաշինյանն ասում էր, Հայաստանում 3 մլն վարչապետ գոյություն ունի և նրանք կարող են որոշում կայացնել։ Ո՞ւր է», – ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։