Sun. Jul 13th, 2025

44-օրյա պատերազմի երրորդ օրվա առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈւ Վարդենիսի զորամասի ուղղությամբ, Վարդենիսում անգամ քաղաքացիական ավտոբուս էին այրել։

Այդ օրը հայտարարվեց նաև գործի են դրվել Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչ, որն ապպահովել է Վարդենիսի շրջանում թուրքական «Բայրաքթար»-ների աշխատանքը։ ՊՆ-ն էլ հերթ չտալով՝ հրապարակում էր տեսանյութեր հակառակորդի զինտեխնիկայի և զինուժի խոցումից։ Հանրությունը արդեն երրորդ օրը կասկած անգամ չուներ, որ հայկական կողմը սանձում է հակառկորդին, և ոսոխը խուճապահար նահանջում է։ Հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելու թեզը շարունակում էին իշխանական ներկայացուցիչները և նրանց ենթակաները։

Թե ինչ էր կատարվում իրականում ու ինչ քարոզչություն էր տանում հայկական պաշտոնական կողմը, այդ մասին՝ տեսանյութում։

Պատերազմի երկրորդ օրվա իրադարձությունները՝ այստեղ։

Պլանավորված պարտության մասին ֆիլմաշարը՝ ըստ օրերի՝ այստեղ։