Իրենք՝ Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը, պետք է մի բան հասկանան. կլինի Երևանի կենտրոնում, Հայաստանի հեռավոր գյուղերում կամ Հայաստանի սահմաններից դուրս, մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր հիշեցնելու են, թե ովքեր են իրենք և երկիրն ինչ օրի են հասցրել:

Այս մասին Ձերբակալվածների պահման վայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորն ասաց, թե միայն ուրախ կլինեն, որ այդ ամենը ունենա քաղաքական և իրավական հետևանքներ, ինչպես հայտարարում են իշխանությունները։