Fri. Jul 25th, 2025

«Մարզերում պարեկային ծառայության ներդրումից հետո հանցավորության ցուցանիշներն աճել են»,- կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Յուրաքանչյուր մարզում պարեկային ծառայության ներդրվելուց հետո մարզային վարչություններից արձագանքներ էինք ստանում, որ, օրինակ, խոշոր մարզերում ամսվա կտրվածքով 60-70 դեպքով աճել է հանցավորությասն ցուցանիշը։ Սրանք հիմնականում թմրանյութերի և զենքեր պահելու դեպքեր էին։ Իրականության մեջ այդ դեպքերը եղել են, դրանք սկսել են բացահատվել և ցուցանիշների վրա ազդել երբ ավելի պրոֆեսիոնալ ոստիկաններ են ներդրվել, խոսքը պարեկների մասին է»,-ասաց Քյարամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։