«Եթե անկեղծ ասեմ՝ էս կառավարություն կոչվածի նիստերից հոգնել եմ (դրա մասին, ի դեպ, ձեզանից շատերն են ինձ հարցրել): Նոր մի քանի դրվագ լսեցի ու, ինչպես և չէի կասկածում, տրամաբանությունն ու ասելիքը նույնն էր՝ բուտաֆորիկ դատարկություն:
Տեսեք, սրանք դրած նիստի ժամանակ անասնապահության զարգացման ու աջակցման ինչ-որ ծրագիր են քննարկում (կովեր, ոչխարներ, այծեր):
Առաջին հայացքից թվում է՝ զարմանալու ու ֆիքսելու առանձնակի հետաքրքրություն չկա, բայց հատկանշական էր այն, որ կովերի սերմնավորման ու կաթնատվության բարձրացման թեմայում առավել ակտիվ ներգրաված էին Պապիկյան Սուրոն ու Միրզոյան Արոն:
Հասկանու՞մ եք՝ ՊՆ ու ԱԳՆ պատասխանատուներն իրենց բան ու գործը թողած, երբ շուրջբոլորն ամենուր եռում է, ամեն վայրկյան պատերազմի պայթելու վտանգն առկա, սրանք նիստին կով են կթում, հլա մի բան էլ, Արոն հումոր ա անում, թե «ԱԳՆ-ն կզբաղվի էդ հարցերով»:
Գլխավոր «վնասվածքաբանն» էլ էն կարգի դատարկ ու տկարամիտ ա, որ էսքան տարվա մեջ չիմացավ, որ Արարատյանը դաշտավայր չի՝ ԴԱՇՏ ա կամ լավագույն դեպքում հարթավայր (հա ասեմ, որ Հայկական լեռնաշխարհում դաշտավայր, ընդհանրապես, գոյություն չունի)». գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը։
