Fri. Sep 12th, 2025

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է  շտապօգնության մեքենան, որի ուղղությամբ այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ  ՊՆ զինծառայող:

Այնուհետև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել  վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը: