Հարսս ինչ ոտա դրել մեր տուն, ասել եմ՝ աղջիկ ջան իմ հետ լարվելու առիթ չկա, հանգիստ եղի: Դու կգնաս քո գործին, տան հետ կապված ուրիշ բանի մասին չմտածես: Ես չեմ աշխատում, ինչ պետք ա կանեմ տանը: Էտ օրվանից համ ճաշնա իմ վրա, համ տան մաքրությունը, համ առևտուրը: Ամեն ինչ ոնց առաջ էի անում, նույնն էլ հիմա: Ասում էի ջահելները թող կյանքը վայելեն հոգսի տակ չընկնեն: Առանց էն էլ դրանց մտածմունքը շատա, գործից էլ հոգնած տուն են գալիս ինչ պիտի անեն: Թող հանգստանան: Հարսիս երեխուս պես եմ վերաբերվել: Մտածում էի, ինքն էլ ինձա մոր պես ընդունում: Շատ լավ հարաբերություններ ենք ունեցել:

Բայց մի օր ամեն ինչ փուլ եկավ: Խոհանոցում գործ էի անում, ասի հարսիս հարցնեմ ինչ կուտի, մոտեցա սենյակին դուռը թակեմ, լսեցի բարձր ծիծաղումա ու իմ հասցեին ինչ-որ բաներ խոսում: Ասում էր՝ աշխատողս, իմ համար ես հանգստանում եմ, գիտեմ տունս աշխատող եմ պահում, ամեն ինչ տեղը տեղին անումա, լվացքից բռնած, օրվա մենյուով վերջացրած: Ու էտ ամենը ինքը ծիծաղելով էր ասում, իբր թե ճիշտը դա էր, պարտավոր էի: Ահավոր նեղվեցի իր էտ խոսքերից, որ իմ սիրով արած քայլերը ինքը ծաղրում էր: Էնքան վատ եղա, որ գնացի հարևանի տուն ու սկսեցի հեկեկալ: Հոնգուր-հոնգուր լացում էի: Հարևանիս ուրիշ բան ասեցի, թե իբր աղջկաս եմ կարոտել Ամերիկայի, դրա համար եմ անտրամադիր ու լացս գալիսա: Չուզեցի հարսիս մասին խոսեի ու հարսիս գցեի իրա մոտ: Գնացի տուն ու էլի ձայն չհանեցի, շարունակեցի նույնը ինչ անում էի: Վիրավորանքը խեղդում էր, բայց իմ մեջ էնքան սեր կա տղուս հանդեպ, որ չեմ կարա իր կնոջ դեմ բան անեմ:
