Mon. Jul 14th, 2025

Անթալիայում էինք մի տարի հանգստանում: Ընկերուհիներիս հետ էի գնացել հանգստի, ինչ խոսք անմոռանալի ճամփորդություն էր: Լիքը ծանոթություններ, հետաքրքիր պահեր: Մի գիշեր էլ այնքան էինք խմել, որ ես ծանոթացա մի տղայի հետ, դե հասկանում էի , որ անտարբեր չի, ինչ ասեմ կանի, որովհետև կոնկրետ տարված էր ինձնով:

Այնքան համոզեց, որ հանդիպեմ հետը, որչոշեցի գլխին  մի լավ խաղ խաղամ, որ խելքը գլուխը գա, ոնց կարող է հայ աղջիկը թուրք տղայի վրա նայել, էլ ուր մնաց գնամ հետը հանդիպման:  Ինչևէ հաջորդ օրվա համար պայմանավորվածություն ունեինք, որ պետք է սրճարանում հանդիպենք: Վստահ էի անհամբեր սպասում էր, բայց չէի ասել, որ այդ օրը ես վերադառնում եմ Հայաստան, ասել էի, դոռևս մի քանի օր ունեմ Թուրքիայում մնալու համար:

Էն ժամին, երբ ես ինքնաթիռում էի լինելու, նրան հրավիրեցի սրճարան ու ասեցի կարող է մի քիչ ուշանամ, դե պարզ էր սպասելու էր անգամ մեկ ժամ: Հետո գրել էր, որ ինձ նման ստախոս աղջկա չէր հանդիպել, ու ոնց կարայի իրա հետ նման կերպ վարվել, բայց դե ուզում էի ինչ-որ ձևով նվաստացրած լինեի: