Մի շաբաթ առաջ, տուն գնալուց, մեր շենքի բակում շները հարձակվեցին վրաս, ուզում էի փախնել ու էտ պահին ոտքս սայթաքեց ընկա գետին: Ցավից գոռում էի, որովհետև ոտքս ծալվեց ու նստեցի էտ վոտքիս վրա: Շենքի բակում մի քանի տղամարդ կար, մոտեցան ինձ արագ օգնություն ցուցաբերեցին, շտապ օգնություն կանչեցին:

Մնացածը էլ չեմ հիշում, որովհետև ես ցավից գալարվում էի ու ինձ անմիջապես տարան վիրահատարան: Անգամ չեմ իմացել` ծնողներիս ոնց են տեղյակ պահել, որ ինձ տարել են հիվանդանոց, էտ մանրամասների մասին չեմ իմացել: Հիվանդանոցում, երբ վիրահատությունից հետո արթնացա, գլխիս վերևը մի բժիշկ կար, ով չափից ավել սիրալիր էր իմ նկատմամբ: Հետո, երբ ինձ տարան պալատ, այդ բժիշկը պարբերաբար այցելում էր ինձ:

Մեր սիրո պատմությունը սկսվեց հիվանդանոցի պատերի ներսում ու շարունակվում է արդեն այդ պատերից դուրս: Այնքան երջանիկ եմ, որ գտել եմ նրան ու մի ամբողջ կյանք վստահ եմ, մենք միասին ենք լինելու: Ես հպարտ եմ նրանով, եթե նա չլիներ, գուցե ես շատ ավելի երկար մնայի հիվանդանոցում: