Sun. Jul 20th, 2025

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Չբարեփոխված տրասպորտը ողջունում է ձեզ…
Էս խայտառակ ու ոչ կառավարելի վիճակին կավելանա նոյեմբերի 1-ից ևս մեկ գլխացավանք քաղաքացիների համար։
Տրանսպորտից կարող են օգտվել էն քաղաքացիները, որոնք կունենան միայն 100 դրամանոց մետաղադրամ։
Հունվարի 1-ից «բարեփոխված» տրանսպորտը կթանկանա մինչև 300 դրամ։
Քաղաքացին տուգանքի մատերիալ է՛ և վերջ»: