Wed. Jul 16th, 2025

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը շարունակում է հանգամանորեն ու փաստարկված քողազերծել փաշինյանա-ավինյանական իշխանությունների կողմից Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի շեշտակի (եռապատիկ) թանկացման պաշտոնական հիմնավորումները: 
Օրինակ, իշխանական պրոպագանդայի առավել տարածված թեզը՝ հօգուտ կամայական թանկացման այն է, թե՝ նոր ու լավ շարժակազմեր (ավտոբուս-տրոլեյբուսներ) են բերում, ինչի համար էլ պետք է ուղեվարձը կտրուկ բարձրացնել, որ դրա ծախսերը ծածկվեն: 
Բաբկեն Պիպոյանը չափազանց պարզ ու փաստարկված ապացուցում է, որ ավինյանական քաղաքային իշխանության հիմնավորումն ընդամենը «փի-ար բլեֆ» է, պարզ ու մարդավարի ասած՝ խաբեություն: 
Մանրամասն՝ տեսանյութում