Հարսս ամեն տարի պնդում է, որ ինքը պատրաստի ծննդյանս տորթը։ Անկեղծ ասած՝ միշտ չէ, որ վստահում ենք նրան, քանի որ ինքը միշտ չէ, որ գիտի, թե ինչ կարելի է լցնել հակապես իմ ծննդյան տորթի մեջ, ինչը՝ ոչ։
Բանն այն է, որ շաքար ունեմ ու աղջիկս շատ ուշադիր ու հոգատար կերպով է պատրաստում ամեն մի թխվածք ինմ ծննդյան տոնի համար՝ առանց մի գրամ շաքարի։ Ասում է՝ մորս ծննդյան օրվա տորթն է, նա պիտի ուտի։

Էս անգամ աղջիկս քաղաքում չէր, ու հարսս պնդեց, բա թե ես սարքեմ, մամ ջան։ Հաաձայնեցի։
Մոմեը փչեցինքո, երգեցինք, շնորհավորեցին ծննդյանս օրվա առթիվ։ Առաջին կտորը որ բերանս չդրեցի ու կուլ տվեցի, վատացա։ Քանի տարի ո՞վ էր շաքար օգտագործել, ախր դա խստիվ հակացուցված է ինձ։ Իսկ տորթի մեջ այնքան շաքար կար, որ սովորական մարդու մոտ էլ տարօրինակ զգացումներ կառաջացներ, էլ ուր մնաց՝ իմ։

Ինձ թվաց՝ շաքարս բարձրացավ։ Ասում եմ ՝ այ աղջիկ ջան, էս ինչ ես արել, ասում ա՝ բա հո մենակ դու չէի՞ր ուտելու, լավ է շաքար արել եմ, որ բոլորով ուտենք։
Լեղիս ջուր դառավ մինչև գիշերը լուսացրի, ինձ թվում էր՝ վատ կլինեմ, էն էլ չէ։ Բայց ամեն ինչ կարող էր շատ վատ վերաջանար։
