Thu. Jul 17th, 2025

Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչներին պատկանող 7 կով է պայթել սահմանային ականապատ տարածքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է Ոսկեպար համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանը։

Նա հավելել է` առաջին անգամ չէ, որ Ոսկեպարում նման դեպք է տեղի ունենում։

«Այսպես կոչված «եռանկյունու» տարածքում է եղել է դեպքը։ Դա այն տարածքն է, որը գտնվում է հիմա մեր վերահսկողության տակ ու վարչապետը առաջարկում էր փոխանակել»,- ասաց նա։

Դեռ հայտնի չէ, թե որքան վնաս են կրել անասնապահները, բայց համայնքի ղեկավարը նշել է, որ հարցը շուտով կքննարկվի։