Այսօր մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում գտնվող չգործով հյուրանոցային համալիրում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը։

Ոստիկաններն ու քննիչները չգործող հյուրանոցի առաջին հարկում
առաստաղին պարանով կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի:Մինչ տեղում աշխատում է քննչական խումբըՈստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժանմունքի պետ Գևորգ Միքայելյանի և բաժանմունքի պետի տեղեկալա Ա. Ավագյանի գլխավորությամբ օպերատիվ ճանապարհներով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Զարինե Պ.-Ն է։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
