Շարմ Էլ Շեյխ-Երևան թռիչքը սպասարկող ինքնաթիռը եղանակային վատ պայմանների պատճառող վայրէջք է կատարել Թուրքիայում ` Էրզրումի օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

Նա նշեց, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում էլ որոշ ժամանակով վայրէջք է կատարել Մոսկվա-Երեւանը թռիչքը սպասարկող ինքնաթիռը, որը որոշ ժամանակ առաջ օդ է բարձրացել։

«Պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել, «Զվարթնոց» օդանավակայանում տեսանելիությունը 100 մետրից պակաս է եղել, նման պայմաններում թռիչք չի թույլատրվում։ Որոշ ժամանակ անց Շարմ Էլ Շեյխից եկող ինքնաթիռը նույնպես օդ կբարձրանա», -ասաց Լիլիթ Աղաբեկյանը։
