Wed. Nov 20th, 2024

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը քաղաքային իշխանությանը համեմատեց գյուղից քաղաք եկած, հարստացած կաշառակեր չինովնիկի հետ, ով չգիտի՝ փողը որտեղ ծախսի։

«Առաջինը, մի հատ սև Մերսեդես ա առնում, տան համար ոսկեջրած կահույքներ ա առնում, երեխեքին անտեսում ու սաղ գիշեր լևի ա գնում։ Այս տրամաբանությամբ եք դուք։ Կոռուպցիան զրկում է ղեկավարներին պարզ տրամաբանությունից»,- ասաց Զարոկյանը՝ դեմ արտահայտվելով այն նախագծին, որով առաջարկվում է 100 տարեկանը լրացած քաղաքացիներին 1 մլն դրամ հատկացնել։

Նա, փոխարենը, առաջարկեց այդ գումարը տրամադրել երեխաներին՝ նշելով, որ Երևանի հանրային դպրոցներում երեխաների մի զգալի մասը տառապում է թերսնումից, իսկ դպրոցներում սնունդ չի տրամադրվում։

Մանրամասն՝ տեսանյութում։