Sun. Jul 20th, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նիկոլ Փաշինյանն ուժայիններով լեցուն դահլիճում հնչեցրել է հերթական սուտը՝ «Հայաստանում գործ սարքելու ինստիտուտը վերացված է, այլևս դրան վերադարձ լինել չի կարող»։

Իսկ ի՞նչ անուն կտա, ինչպե՞ս կկոչի հետևյալ դատական գործը, որի անունն է դարձել «10-ի գործ»։ Սա բոլոր ատյաններով անցած և ապացուցված քաղաքական հետապնդման ամենավառ օրինակն է, որի շահառուն հենց ինքն է եղել 3,5 տարի շարունակ, որում մեղադրվում էի նաև ես, իսկ այժմ՝ արդարացված եմ»։