«նիկոլ արցախուրացն իր ասուլիսում հրաժարվեց ուղիղ կերպով պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից: Բայց իր պատասխաններում անուղղակի կերպով հաստատեց. «ա՛յո»:

ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) Անվտանգության երաշխավորման հարցը գցեց Ռուսաստանի գրպանը, իսկ մնացյալ հարցերում էլ (ներառյալ Արցախի ապագա կարգավիճակը) «առաջնայնին մանդատառուն» համարեց ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) ժողովրդին:

Իսկ սա անուղղակի ինչ է նշանակում եթե ոչ այն, որ Հայաստանի իշխանություններն, այո հրաժարվել են Արցախից, որքան էլ ցանկանան բառախաղերով հարցը լղոզել». գրել է Ռոբերտ Մակարյանը: