Sun. Jul 20th, 2025

Այսօր՝ մարտի 10-ին Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում միջադեպ է եղել փողոցային առեւտուր իրականացնողների, ոստիկանության ու քաղաքապետարանի աշխատակիցների միջեւ. առեւտրականների խոսքով, քաշքշուկ է տեղի ունեցել, նրանց ապրանքը թափել են գետնին, մնացածն առգրավել:

Առևտուր իրականացնող քաղաքացիներից մեկը լրագրողներին հայտնել է, որ ոստիկանության ու քաղաքապետարանի աշխատողներին խնդրել է որ ապրանքը չվնասեն, այլ թույլ տան ուրիշ տեղ տանի, քանի որ ասել է երեխան հաջորդ շաբաթ վիրահատության է և գումարն իրեն անհրաժետ է, սակայն խնդրանիքին ստացել է պատասխան «ի՞նչ անեմ»:

«Հիմա իմ ամբողջ ապրանքը գետնին թափված է, որը հասցրեցին՝ տարան, որ էլ չէ, թափվեց: Խնձոր, նարինջ, այլ մրգեր, ինչ կար, տարել են: Նիկոլն ասում ՝ գնացեք բորդուր շարեք: Թող ինքն ու իր տղեն գնան բորդյուր շարեն: Իրեն ո՞վ են, որ օրենք թելադրեն». ասում է մեկ այլ առևտրական՝ հիշեցնելով ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի ելույթը: