Mon. Aug 25th, 2025

«Այսօր Փաշինյան Նիկոլի կողմից ներկայացվեց հերթական մաստեր կլասը: Նրա ժամանելուց առաջ իր անվտանգության աշխատակիցները ստուգել են նույնիսկ անմար կրակի շուրջ շրջանաձև դրված ծաղիկները։ Արդեն չեմ հասկանում՝ նա իսկապես հայի գեն է կրում, թե՞, ասենք, թուրքի: Որովհետև հայի գեն կրող ղեկավարը՝ թեկուզ կապիտուլյանտ ու դավաճան, երբեք չէր մտածի Ծիծեռնակաբերդը ստուգելու մասին, երբեք չէր կասկածի, որ այնտեղ իրեն զոհաբերելու են կամ որեւէ կերպ վնաս են պատճառելու: Որովհետև դա ճիշտ այնպիսի սրբություն է հայոց աշխարհում, ինչպիսին է Արարատ լեռը: Ուղղակի վերջինս, ի տարբերություն Ծիծեռնակաբերդի, անձեռակերտ է. այն Աստծո նվերն է հայությանը: Ինչն, ի դեպ, պահել չկարողացանք, սակայն իրավունք չունենք չմտածելու երբևէ վերադարձնելու մասին: 

Այսօր Փաշինյան Նիկոլի կողմից ներկայացվեց հերթական մաստեր կլասը: Նրա ժամանելուց առաջ իր անվտանգության աշխատակիցները ստուգել են նույնիսկ անմար կրակի շուրջ շրջանաձև դրված ծաղիկները։ Արդեն չեմ հասկանում՝ նա իսկապես հայի գեն է կրում, թե՞, ասենք, թուրքի: Որովհետև հայի գեն կրող ղեկավարը՝ թեկուզ կապիտուլյանտ ու դավաճան, երբեք չէր մտածի Ծիծեռնակաբերդը ստուգելու մասին, երբեք չէր կասկածի, որ այնտեղ իրեն զոհաբերելու են կամ որեւէ կերպ վնաս են պատճառելու: Որովհետև դա ճիշտ այնպիսի սրբություն է հայոց աշխարհում, ինչպիսին է Արարատ լեռը: Ուղղակի վերջինս, ի տարբերություն Ծիծեռնակաբերդի, անձեռակերտ է. այն Աստծո նվերն է հայությանը: Ինչն, ի դեպ, պահել չկարողացանք, սակայն իրավունք չունենք չմտածելու երբևէ վերադարձնելու մասին». գրել է Հրապարակ»-ը:

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի Ծիծեռնակաբերդ բարձրանալուց առաջ հավաքել էին նաև անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկները, որոնք հազարավոր քաղաքացիներ բերել էին ջահերով երթի ավարտին: