Thu. Jul 17th, 2025

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երևանից ավելի մեծ տարածք Ադրբեջանին հանձնած Նիկոլ Անհողը հպարտանում է Երևանում ինչ-որ հողակտոր պետությանը վերադարձնելու փաստով։

Նիկոլ Անհողը, ում կառավարման տարիներին մենք կորցրեցին Արցախը և Հայաստանից՝ Երևանից ավելի մեծ տարածք, առանց ամոթի իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակել, թե  «… պետությանն են վերադարձվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասարակական տարածքը և հողամասը՝ 3.8 միլիարդ դրամ մոտարվոր արժեքով»։

Հիշեցնեմ, որ Նիկոլի կառավարման տարիներին Ադրբեջանը Հայաստանից գրավել է Սոթք-Խոզնավար հատվածը, Ներքին Հանդի, Տեղ գյուղի և Ջերմուկի տարածքները, Իշխանասարը և Սև լճի մեր հատվածը, որոնք Երևանից ավելի մեծ տարածք են կազմում։

Ավելին, ստախոս Նիկոլը բերքաբերցիներին խոստացել էր Կիրանցի և Ոսկեպարի հողերը Ալիևին նվիրելուց հետ վերադարձնել Բերքաբեր գյուղի 900 հեկտար տարածքը, որը չի կատարել։

Հայաստանի ԱՆԳԻՆ տարածքները Ադրբեջանին նվիրած Նիկոլ Անհողը հպարտանում է 3,8 միլիարդ դրամանոց ինչ-որ հողակտորի վերադարձով պետությանը։

Կապիտուլյանտ Նիկո՛լ, ե՞րբ ես վերադարձնելու պետությանը, օրինակ՝ Ջերմուկի տարածքները կամ Իշխանասարը, թե դա քո նման դավաճանի համար առոչինչ են և դրանով քեզ երկրպագողներին չես խաբի ու մանիպուլացնի»։