Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը չեն մասնակցի Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ի թագադրման արարողությանը։
Պատճառն այն է, որ Բուքինգհեմյան պալատը մերժել է միջոցառմանը հրավիրել նրանց երեխաներին, հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքի կենսագիր Անժելա Լևինին։

Լևինի խոսքով, Հարրին և Մեգանը խնդրել են իրենց թույլ տալ թագավորական ընտանիքի հետ կանգնել պատշգամբում և երգել Happy Birthday երգը՝ նվիրված արքայազն Արչիին, ում ծննդյան օրը համընկնում է թագադրման օրվա հետ:
«Պահանջներից ոչ մեկը չի կատարվել, ուստի նրանք ներկա չեն լինի», – ասել է հեռուստաալիքի եթերում թագավորական կենսագիրը։ Կառլ III-ի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրումը նախատեսված է մայիսի 6-ին։

Հիշեցնենք, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը լքել են Մեծ Բրիտանիան թագավորական ընտանիքի հետ գրեթե երեք տարի առաջ կոնֆլիկտից հետո՝ հրաժարվելով կատարել թագավորական պարտականությունները։ 2021 թվականի մարտին զույգը սկանդալային հարցազրույց տվեց, որում նրանք մեղադրեցին հարազատներին անտարբերության, մշտական ճնշման և նույնիսկ ռասիզմի մեջ։
