Հոկտեմբերի 2-ից մուտք ենք գործելու պայքարի նոր փուլ, որը ես կոչել եմ հաղթանակի ու լույսի շրջան։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է Բագրատ սրբազանը:
«Հաղթանակով ձեռք բերված լույսի և լույսով ձեռք բերված հաղթանակի շրջան, ինչը լինելու է մեր համառ, աննահանջ ու հետևողական պայքարի առաջին ազդարարը։ Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18․30-ին, Հանրապետության հրապարակից կսկսվեն մեր հետագա բոլոր գործողությունները»,- նշել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում: