Fri. Jul 18th, 2025

168.am-ը գրում է․ Մի շարք հասարակական կազմակերպություններ հերթական անգամ ֆինանսավորում են ստացել Փաշինյանի աշխատակազմից։ Այս անգամ 2024 թվականի բյուջեով Փաշինյանի աշխատակազմի համար նախատեսված գումարից 6 միլիոն 400.000 դրամ է հատկացվել մի շարք հասաակական կազմակերպությունների։

Թե որ ՀԿ-ների միջև է բաժանվել այս գումարը և ինչ նպատակով, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ։

Ավելին, Ֆինանսների նախարարությունը Կառավարության այս որոշման հետ կապված նկատել է, որ 6 միլիոն 400 հազար դրամը հասարակական կազմակերպությունններին բաժանելու նպատակը և անհրաժեշտությունը գաղտնի ընթացակարգով է ներկայացված։

Ինչու գաղտնի՝ հայտնի չէ։

Նշենք, որ կառավարության այս որոշումը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային կամ այլ ռազմավարությունների հետ: