Thu. Jul 17th, 2025

Հովիկ Աղազարյանն էդ տղեն չի… Այ, կտեսնեք, թե ոնց է գնում ու մանդատը վայր դնում: Բա չէ, հո ՔՊ-շնիկ չի՞, որ մանդատից ու պատգամավորական աթոռից կառչած մնա: Ճիշտ չե՞մ ասում, պարոն Աղազարյան…

Բոլորի հետ էլ կարող է պատահել: Ո՞վ երբևէ ավտո քշելիս վատ տրամադրություն չի ունեցել: Ու բավական չէ տրամադրությունդ վատ է, մեկ էլ տեսնում ես` մեկը մայթի վրա կարտոֆիլ է վաճառում: Բա ավտոդ չկանգնացնե՞ս ու ասես` այ ընկեր, ինչո՞ւ ես մայթի վրա կարտոֆիլ վաճառում: Իսկ Հովիկ Աղազարյանի դեպքը հենց այդպես է եղել; Կինն էլ կողքին… Դուք լինեիք` ձեր կնոջ մոտ չէիք աքլորանա՞: Իմ կարծիքով` Հովիկ Աղազարյանը շատ ճիշտ է վարվել: Նա ՀՀ հպարտ քաղաքացուն վայել պահվածք է դրսևորվել, ակտիվ քաղաքացիական կեցվածք: Պարզապես կարտոֆիլ վաճառողն էլ իր հերթին է հպարտ քաղաքացու պահվածք դրսևորել ու… մինչև պարեկների դեպքի վայր հասնելը խոսք են կռվացրել, մի երկու ուշունց տվել իրար, քաշքշել:

Քաշքշոցի ժամանակ Հովիկ Աղազարյանը պատահաբար բարձրացրել է ոտքը: Նրա թանկարժեք կոշիկը դիպել է կարտոֆիլի պարկին, պարկը շրջվել է, կարտոֆիլը թափվել ու գլորվել մայթով: Հեռու-մոտիկ դախլչիներին էլ մի այդպիսի բան էր պետք, որ լուն ուղտ դարձնեին ու լրագրողներին պատմեին, թե Հովիկ Աղազարյանը ոտքերն էր գործի դրել:

Երբ արդեն բավականաչափ քֆուր էին տվել իրար, քաշքշել, իսկ կարտոֆիլի պարկն էլ շրջվել էր, վրա են հասել պարեկները, որոնք, բարեբախտաբար տեղն են բերել Հովիկ Աղազարյանին և նրա փոխարեն ձերբակալել կարտոֆիլ վաճառող ՀՀ քաղաքացուն: Դեպքից այլ մանրամասներ մեզ հայտնի չեն: Գիտեմ միայն, որ Կարտոֆիլավաճառին ազատ են արձակել: Ենթադրում եմ, որ Հովիկ Աղազարյանը չի բողոքել, ինչը խոսում է նրա մարդկային բարձր արժանիքների ու արժանապատվության մասին:

Բայց ես շատ եմ ուզում, որ Հովիկ Աղազարյանը գնա ու մանդատը վայր դնի: Դա շատ սոլիդ քայլ կլինի նրա կողմից: Բավական է ինչքան մնաց ՔՊ-շնիկների մեջ: Նրանցից ի՞նչ պետք է սովորեր: Ժողովրդական խոսքն ասում է` ձին ձիու կողքը կապես, կամ կծել կսովորի, կամ քացի գցել: Դե ասեք` մինչև ՔՊ-շնիկ գրվելը Հովիկ Աղազարյանը մեկին կամ ինչ-որ բանի քացով տված կա՞ր: Ոչ: Քացի տալ նա ԱԺ-ում սովորեց, մի ՔՊ-շնիկ պատգամավորից, որ առավելապես հայտնի է Կույր Խոճկոր մականունով:

Պարոն Աղազարյան, ես դեռ հավատում եմ Ձեզ: Ես վստահ եմ` Դուք այնքան խելք ունեք, որ էս խառը ժամանակներում ՔՊ-ի հետ էշ նահատակ չդառնաք: