Երբ որ դուք ձեր իշխանության առաջին օրվանից նախկինների, ձեր ընդդիմախոսների վրա հայտարարություններ անելով, գործեր հարուցելով քաղաքական կապիտալ եք կուտակում՝ ՀՀ քաղաքացին իր երեխային մեծացնում է մի մթնոլորտում, որտեղ թմրանյութ ձեռք բերելը կոնֆետ ձեռք բերելու նման հեշտ գործընթաց է դարձել: Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:
«Մի բաժակ ջուր ԱԺ հասցնելու համար մի ամբողջ զորք է կանգնած: Ձեր անվտանգութան համար ուժայիններն իդեալական աշխատում են, բայց 3 միլիոն վարչապետները մնում են անտեր»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: