Fri. Jul 18th, 2025

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերը ուրախանում են, որ հունվարի սկիզբը գարնան նման տաք է, իսկական ձմեռը, ցրտերը փետրվարին և մարտի սկզբին են լինելու։ Շատերը զարմացած են ամանորից առաջ, նախատոնական առևտրի մեծ չափերից, սակայն մինչև մարտ առևտուրը, տնտեսական ակտիվությունը մեռած են լինելու։ ՔՊ-ական իշխանությունն անցած վեցուկես տարում տնտեսական մեծ ծրագրեր չիրականացրեց, չմշակեց Հայաստանի տնտեսական զարգացման հայեցակարգ։ Այս մեծ, գիշատիչ աշխարհում ինքնահոս կերպով յոլա ենք գնում` օվկիանոսում մոլորված անղեկ նավի նման»։