Մեքսիկայի Չիուաուա նահանգի Սիուդադ Խուարես քաղաքում միգրացիոն ծառայության կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Milenio պարբերականին։

Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան մոտավորապես ժամը 22:00-ից հետո: Զոհերի մեծ մասը ներգաղթյալներ են:

Excelsior պարբերականն իր հերթին հայտնում է մոտ 100 տուժածի մասին, որոնք ունեն տարբեր վնասվածքներ և թունավորում։ Նրանցից մի քանիսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ենթադրվում է, որ հրդեհումը կատարել են ձերբակալված միգրանտները, որոնք գտնվում էին միգրացիոն ծառայության կենտրոնում՝ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հետ սահմանին։