Wed. Apr 30th, 2025

Կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երեկ արևմտյան մի քանի պետություն Ռուսաստանի հետ գերիների փոխանակում են արել Թուրքիայում: Դրանց թվում ՌԴ-ն ազատ է արձակել նաև լրագրողների (նաև ՌԴ քաղաքացի), որոնք տարվել են այն երկրներ որոնց համար աշխատում էին:

Սրա դիմաց ազատ են արձակվել դատարանով սպանությունների համար դատապարտված անձինք, ներառյալ Գերմանիայից:

Այս տեղեկությունը այս երկրների քաղաքացիների համար հպարտության հերթական առիթը կլինի, քանզի նրանց թիկունքում պետություն կա կանգնած, որ նրանց մասին հոգ է տանելու:

Իսկ մեր երկրի գիտակից քաղաքացիների համար այս տեղեկությունը պետք է լինի հերթական հիշեցումը գլուխ կախելու և ամոթ զգալու, քանզի մեր մեջքին չկա պետություն ով դժվար պահերին կգա մեր հետևից:

Ավելին մեր պետության ղեկավարի հրամանով մարդիկ պատերազմ են տարվում, գերեվարվում և հետո մոռացության մատնվում նրա կողմից: Ամոթ և ստորացում ի պատճառ սեփական պետության ձախողվածության՝ ի հետևանք քաղաքացիների համատարած անտարբերության»: