Ադրբեջանում նորություն չեն զանազան բռնություններն ու տարբեր մարդկանց հանդեպ իրականացվող դեպքերը։ Մինչ մենք կարծում ենք, թե այդ ազգը չարացած ու ագրեսիվ է րամադրված միայն այլ ազգերի՝ մասնավորապես հայերի հանդեպ, լրատվամիջոցներում տարածված տարբեր լուրերը վկայում են այն մասին, որ անգամ իրենց իսկ ընտրանիքներում մի շարք խնդիրներ կան։ Lրատվամիջոցները հայտնել են, որ Բաքվում թմրամոլ ծնողները խոշտանգել են փոքրահասակ որդուն։

ԶԼՄ-ների տվյալներով՝ գործին միջամտել է ոստիկանությունը, երեխան վերցվել է ծնողներից և ժամանակավորապես տեղավորվել մանկան տանը։ Երկու տարեկան երեխայի ձեռքերին այրվածքների հետքեր են, մարմնին՝ բռնության։

«Երեխային երկար ժամանակ չեն խնամել։ Նրա ծնողները թմրամոլ են, իսկ տատիկը հարբեցող է։ Թմրանյութի ազդեցության տակ ծնողներն ագրեսիվ են եղել երեխայի հանդեպ։ Ենթադրվում է, որ նա օրեր շարունակ քաղցած է մնացել»,- ասել է մանկան տան ներկայացուցիչը այս դեպքին անդրադառնալով։