Մի պահ մարդս լրիվ շեղվել էր, սիրուհի էր պահում։ Սկի իրան չի կարում պահի, թե դրան էլ որտեղից էր գտել, ըտենց էլ չհասկացա։ Բայց ես հեշտ հանձնվող տեսակ չեմ, էտ աղջիկը ուղղակի կերազեր, որ ձեռներս ծալած նստեյի, ինքն էլ մարդուս իրանով աներ։ Հենց կասկածներս հաստատվեց ես անցա գործի։ Փորփրեցի էտ աղջկաս մասին ամեն ինչ իմացա, փաստորեն ամուսնացած էլ էր։

Գնացի մարդուն գտա, ամեն ինչ ասեցի, ինքն էլ կնգան վերցրեց ու երկրից գնաց։ Մեկ ուզում էր բաժանվեր, հետո ասեցի, քեզ պետք ա, տար ուրիշ տեղ խելքի կգա ի վերջո։ Ինչ գնացել են մարդս խելքիյա եկել։ Ես էլ իրան սկսել եմ լավ պահել, որ ոչ մի բանի կարիք էլ չունենա ու աչքն էլ իրա վրա պահի։ Ամեն օր մի անակնկալ անում, արդեն հավատրիմ ա դարձել։

Քիչ-քիչ դաստիարակում եմ, դե բնավորությունն էլ լավ գիտեմ, էլ ինչ ունեմ մտածելու։ Տղամարդիկ ըտենց են մեկ էլ տեսար, գլուխները կորցնում են, դրա համար էլ պիտի զգոն լինեք աղջիկներ ջան, էտ ժամանակ ականջներից բռնեք ու տուն բերեք։ Ոչ մեկ էլ իդեալական չէ, ընենց որ հեշտ մի հանձնվեք ու ձեր մարդուն էլ տվեք ուրիշին։ Կարևորը ձեր ընտանիքը կարողանաք պահել։
