Sun. Jul 13th, 2025

Մայրս սարսափելի էգոիստ և միայն  իր շահի համար ապրող մարդ է: Երբեք չի հասկացել ինձ, մենք շարունակ տարաձայնություններ ենք ունենում ու ես գնալով ավելի եմ համոզվում, որ նրա հետ ապրելը անհնար է: Գիտեք՝ ինչքան ուզող տղաներ ունեմ, որ խնդրում են շփվեմ իրենց հետ: Մայրս կտրուկ արգելում է:

Ինձ ասում ա ամուսնանալուց ոչ  մի բանդ չի ավելանալու, հակառակը լիքը խնդիրներ ես ունենալու: Քեզ պետք չի ամուսնանալ, մնա իրար հետ կապրենք: Բա հետո, ասում, եմ որ դու չլինես, ես մենակ, անտեր պետքա ապրե՞մ: Հարևանների աղջիկների օրինակներան ա ինձ բերում, որ ամուսնացել են ու բաժանվել, մի երեխա ունեցել ու եկել նստել իրենց ծնողների տանը:

Ասում ա գնալու ես մի հատ երեխա ունենաս, հետո բաժանվես գաս, չիմանաս՝ ինչ անես էտ երեխուն: Հերը չի պահելու, ստիպված դու էս ընկնելու էտ ծանր հոգսի տակ: Չգիտեմ՝ մորս ոնց բացատրեմ, որ բոլորի բախտը միանման չի լինում: