Thu. Jul 17th, 2025

Մամայիցս երբեք չէի սպասի նման բան, բայց դե ճիշտ են ասում, որ ումից ամենաքիչն ես սպասում , նրանցի էլ ստանում ես հարվածը։ Իմ մամային միշտ էլ վստահում էի, բայց հիմա պատմեմ, թե գլխիս ինչ եկավ։

Մի առավոտ զարթնում եմ, տեսնում եմ մամաս ճամպրուկներով դուրս ա գալիս։ Ասում եմ՝ էս ո՞ւր, ասում ա՝ հորդ ու ինձ նվեր եմ արել, Եգիպտոս հանգստի ենք գնում։ Էս ամենին ուշադրություն չեմ դարձնում, չնայած շատ եմ զարմանում էս ակնթարթային որոշումից։

Մի քանի օր հետո բացում եմ փողերիս տոպրակը, որ մի քիչ էլ փող վրեն ավելացնեմ։ Ես ու նշանածս մեր հարսանիքի համար փող էինք հավաքում, երկու ամսից է լինելու, արդեն պլանավորված է օրը։ Մի խոսքով՝ տեսնում եմ, որ փողերը չկան։

Լացելով զանգում եմ մամային, ինքն էլ ասում ա՝ ինձ թվաց մեր համար է, վերցրել եմ։ Ասում է՝ կյանքում տեղ չենք գնացել, մի քիչ էլ մենք վայելենք։

Ինֆարկտը խփում ա ինձ, չգիտեմ՝ ինչ անեմ, պետք ա տանենք մի քանի տեղ կանխավճար թողնենք, փողը չկա։ գիշեր- ցերեկ մենակ մտածում եմ՝ լավ, ի՞նչ անեմ, որ էդ փողը ճարեմ, նշանածիս մոտ շատ եմ ամաչում։