Sun. Jul 13th, 2025

Հոպարիս կինը ատում ա մեր ընտանիքը: Տանել չի կորղացել, որ մենք շատ լավ ենք ապրել, իրենք վատ: Ամեն անգամ մորս տեսնելուց ասում էր, դուք ինչ խնդիր ունես, անհոգ ապրում եք: Մայրս շատ էր վախենաում դրա աչքից, միշտ աչքի ուլունք էր կախում իր վրա, բայց չէր օգնում:

Մի օր էլ հոպարիս կնոջ մոտ առողջական լուրջ խնդիրներ առաջացան ու հենց էտ ժամանակ, մորս պատմեց, որ ծանոթ բախտագուշակի մոտ ա գնացել ու մեզ թուղթ ու գիր արել: Ուզել ա, որ մենք լավ օր չտենանք ու ամուսնանալուց հետո էլ բաժանվենք: Փաստացի ես էլ, քուրս էլ ամուսնացանք ու բաժանվեցինք, որովհետև սարսափելի մարդկանց ընտանիքում էինք հայտնվել:

Հիմա մեր ընտանիքը իսկապես զգում ա էտ գրի ազդեցությունը: Մայրս չգիտեր ում մոտ գնա, որ բացեն էտ գիրը ու ազատվենք դրա ազդեցությունից: Ես մի քանի օր առաջ գտել եմ էտ կնոջը, ով լրիվ կույր էր, մի կերպ կարողացա, նրա հետ հանդիպել ու խնդրել, որ քանդի էտ թուղթ ու գիրը: